ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով՝ Թուրքիայում ՌԴ դեսպան է նշանակվել Ալեքսեյ Երխովը: Նա Անկարայում Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչությունը կգլխավորի Անդրեյ Կառլովի սպանությունից հետո։
Մինչ այժմ Ալեքսեյ Երխովը ղեկավարում էր ՌԴ ԱԳՆ Ճգնաժամային իրավիճակների կենտրոնը: Թուրքիայում ՌԴ-ի դեսպան Անդրեյ Կառլովն սպանվել էր 2016-ի դեկտեմբերի 19-ին Անկարայում գեղարվեստի ցուցահանդեսի բացման ժամանակ: